Գլխավոր / Հայաստան / Թբիլիսիում կառուցելու են Նյու Յորքի կենտրոնական այգու նմանակը

Թբիլիսիում կառուցելու են Նյու Յորքի կենտրոնական այգու նմանակը

Թբիլիսիի կենտրոնում Նյու Յորքի կենտրոնական այգու նմանակն են կառուցելու: Նոր այգին ներառելու է «Մզիուրի» այգու և կենդանաբանական այգու տարածքը: Այգին կապօղ օղակ է դառնալու Թբիլիսիի Սաբուրտալո և Վակե թաղամասերի միջև:

Հին «Մզիուրի» այգին ապակե թունելով միանալու է կենդանաբանական այգուն: Այգու տարածքը առանձին գոտիների է բաժանվելու` լինելու են հանգստի համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև կրթական ու զվարճանքի կենտրոններ:

Նախագծի վրա աշխատելու են ամերիկացի ճարտարապետները, ովքեր արդեն Թբիլիսի են ժամանել: