Գլխավոր / Армения / Սոբյանինը հաստատվեց Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում

Սոբյանինը հաստատվեց Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում

Այսօր Մոսկվայի քաղաքային Դուման ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատեց  Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում:  Սոբյանինի թեկնածությանը կողմ է քվեարկել 35 պատգամավորներից 32-ը:

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Սոբյանինի երդմնակալության արարողությանը տեղի է ունենալու հինգշաբթի` Մոսկվայի քաղաքապետարանի Սպիտակ դահլիճում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: