Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». ԱԺ նախագահի գատնի հանդիպումը Հայաստանի հարցով համազեկուցողի հետ

«Հայկական ժամանակ». ԱԺ նախագահի գատնի հանդիպումը Հայաստանի հարցով համազեկուցողի հետ

Օրաթերթը գրում է, որ այս օրերին Հայաստանում գտնվող ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախօրեին «գաղտնի» հանդիպում է ունեցել ՀՀ Ազգայի ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպման մասին որևէ տեղեկատվություն չի տարածվել, այդ մասին պաշտոնապես չի խոսվում: Տեղեկություններ կան միայն, որ Պրեսկոտը, որ երեկ առավոտյան մեկնեց Հայաստանից, Հովիկ Աբրահամյանի հետ խոսել է քաղբանտարկյալների մասին, քննարկվել է, թե ինչպես կարելի է «կամաց-կամաց» ազատ արձակել քաղբանտարկյալներին, որպեսզի Հայաստանը ԵԽԽՎ-ում խուսափի մեծ աղմուկից: Բանն այն է, որ Պրեսկոտը ՀՀ հարցով նոր համազեկուցողի հետ առաջիկայում փաստահավաք այց է կատարելու ՀՀ և պատրաստելու է զեկույց, որտեղ չի կարող շրջանցել քաղբանտարկյալների հարցը: Երեկ հայտնի դարձավ նաև, որ հունվարի սկզբին քաղբանտարկյալների հարցով ՀՀ է ժամանելու նաև ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը: