Home / Армения / Հայաստանի պատանեկան հավաքականը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի պատանեկան հավաքականը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

Լիտվայում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնության որակավորման փուլի 11-րդ խմբի մրցաշարում անհաջող է հանդես գալիս Հայաստանի պատանեկան հավաքականը: Սևադա Արզումանյանի սաները երկրորդ խաղում անընդմեջ 0:3 հաշվով պարտություն կրեցին՝ այս անգամ Իսպանիայի հավաքականից: Նշենք, որ երկու օր առաջ մեր թիմը զիջել էր իսրայելցիներին:

Երկու պարտություն կրելով՝ մեր պատանեկան ընտրանին զրկվեց հաջորդ փուլի ուղերգի համար պայքարի հնարավորությունից: Վերջին տուրում մեր թիմը կհանդիպի Լիտվայի ընտրանու հետ, որը նույնպես երկու խաղում երկու պարտություն են կրել:
Իսրայելը և Իսպանիան արդեն իսկ նվաճել են էլիտ ռաունդի ուղեգիր և նրանց միջև հանդիպումը ձևական բնույթ է կրում: