Home / Армения / Շնորհակալություն հայտնելով գործարարներին` վարչապետը չի մոռացել նախագահին ու եկեղեցին

Շնորհակալություն հայտնելով գործարարներին` վարչապետը չի մոռացել նախագահին ու եկեղեցին

Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի այն գործընկերներին, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցելով կառավարության հետ, «Տաթևի վերածնունդ» ծրագիրը դարձրեցին իրականություն։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ օրը Հայաստանում բացվեց Տաթև-Հալիձոր ճոպանուղին, որը աշխարհում ամենաերկար երկկողմանի ուղևորատար ճոպանուղին է` 5,7 կմ:

«Համաշխարհային տուրիստական քարտեզի վրա այսօր կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը, բնականաբար, էապես բարձրացնում է Հայաստանի տուրիստական գրավչությունը։ Սա մեր կառավարության պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի խոշորագույն ծրագրերից էր, և դուք գիտեք, որ ծրագիրն իրականացվում էր Ազգային մրցունակության հիմնադրամի ներքո` Հանրապետության նախագահի անմիջական հսկողությամբ։ Նաև ուրախ եմ, որ այս համագործակցության կողմերից մեկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին էր, որի ջանքերը նույնպես ուղղված էին նրան, որ Տաթևի վերականգնման հիմնադրամը կարողանա հավաքագրել միջոցներ, և այս ծրագիրն իրականություն դառնա», – ասել է վարչապետը։

Նա նշել է, որ «Եվրանյուզ» հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի` նվիրված Տաթևի համալիրի բացմանը և ճոպանուղու շահագործմանը: