Home / Հայաստան / Սահակաշվիլին գիտի` ինչու է Ռուսաստանը նախանձում Վրաստանին

Սահակաշվիլին գիտի` ինչու է Ռուսաստանը նախանձում Վրաստանին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բաթումի ջրաշխարհում մոտ 3,5 կիլոմետր լողացել է` սևծովյա վրացական նավահանգիստների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով: Լողից հետո iPod-ի միջոցով նա Բաթումի նավահանգստի ջրի ջերմաստիճանն ու օդի խոնավությունը համեմատել է  համաշխարհային նավահանգիստների հետ, այդ թվում` սևծովյա և միջերկարական ափերի հետ, հաղորդում է РБК-ն:

«Չգիտես ինչու` ընդունված է, և շատերն են դրա մասին խոսում, թե Բաթումում օդի խոնավությունը բարձր է, ինչն անհարմարավետություն է առաջացնում: Բայց պարզվում է, որ խոնավության մակարդակը մի շարք հայտնի նավահանգիստներում ավելի բարձր է, քան այստեղ»,- ասել է նախագահը:

Սահակաշվիլիի խոսքով` Միջերկրական ծովը զիջում է Սև ծովին, քանի որ այնտեղ ջրում աղի քանակությունը շատ է, և անհնար է երկար ժամանակ ջրում մնալ, իսկ այստեղ նախագահը անդադար լողում է: «Աջարիայում հանգստացողները սա շատ լավ հասկանում և գնահատում են »,- ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի առաջնորդը նաև նշել է, որ հենց այդ պատճառով է, որ «օկուպանտները            նախանձով են նայում այս երկրին և փորձում են գրավել այն»:

«Բացի այդ,Վրաստանում հանգստյան շրջանը մոտ 6 ամիս է տևում` մայիսի վերջից մինչ նոյեմբերի 11-ը», – ամփոփել է Սահակաշվիլին: