Home / Հայաստան / Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթեց Լիտվային

Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթեց Լիտվային

Այսօր Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթանակ տոնեց Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնության որակավորման փուլի 11-րդ խմբի մրցաշարում:

Մեր պատանիները Լիտվայում 1:0 հաշվով հաղթեցին այդ երկրի հավաքականին: Միակ գնդակը 65-րդ րոպեին խփեց Խորեն Մանուչարյանը: Հաղթանակը հնարավորություն տվեց մեր թիմին երրորդ տեղը զբաղեցնել 4 թիմերից բաղկացած խմբում, սակայն դա բավական չէր հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար, քանի որ մինչ այդ մեր ընտրանին պարտվել էր Իսրայելի և Իսպանիայի հավաքականներին, որոնք էլ էլիտ ռաունդում հանդես գալու հնարավորություն ստացան: