Home / Հայաստան / Հայաստանի քաղաքացին զոհվել է Մոսկվայում վթարի հետևանքով

Հայաստանի քաղաքացին զոհվել է Մոսկվայում վթարի հետևանքով

Մոսկվայի հարավ-արևելյան հատվածում ավտովթարի հետևանքով Հայաստանի քաղաքացի է մահացել:

ՎԱԶ-2107-ի վարորդը ճանապարհ չի զիջել Kia Cerato մեքենային, որից հետո Kia-ն շրջվել և բախվել է Cherry Tigo մեքենային: Հուժկու հարվածից ՎԱԶ-2107-ի վարորդ` 42-ամյա հայաստանցին, տեղում մահացել է, մեքենայի ուղևորները ծանր վնասվածքներով տեղափոխվել են վերակենդանացման բաժին:

 Kia-ի մեջ գտնվող երկու երիտասարդներ նույնպես վնասվածքներ են ստացել: