Home / Армения / Վիգեն Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 24-ի երեկոյան

Վիգեն Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 24-ի երեկոյան

Հոկտեմբերի 24-ին` ժամը 18.00-ից մինչև 22.00, Երևանում` Արամ Խաչատրյան 13, բն.40 հասցեով տեղի կունենա ականավոր հայ արվեստագետ Վիգեն Թադևսյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը:

Հոկտեմբերի 25-ին Էջմիածնում կկայանա արվեստագետի հուղարկավորության արարողությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ժամանակակից արվեստի առաջնեկ, արվեստագետ Վիգեն Թադևոսյանը մահացել է հոկտեմբերի 23-ին Երևանի հիվանդանոցներից մեկում: