Home / Армения / Մարմնավաճառություն կամ այլընտրանքային պահվածք… Բողոք օտարալեզու դպրոցների դեմ

Մարմնավաճառություն կամ այլընտրանքային պահվածք… Բողոք օտարալեզու դպրոցների դեմ

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներն այսօր ակցիա են կազմակերպել ԱԺ շենքի դիմաց:

Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ հետևողականության, համառության և միասնականության շնորհիվ իրենք կհասնեն իրենց նպատակին և չեն թողնի, որ օտարալեզու դպրոցները բացվեն:

«Մենք հասնելու ենք մեր նպատակին, իսկ մնացածը տեխնիկական հարցեր են: Իսկ պատգամավորներին կոչ ենք անում, որ մի կողմ դնեն կուսակցական շահերը, և քվեարկեն իրենց խղճի թելադրանքով, կամ ընդհանրապես չմասնակցեն քվերակությանը»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Հարցին, թե ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ այս օրակարգում դրված չէ օտարալեզու դպրոցների հարցը, սա միայն միջազգային կրթական ծրագրերի հարց է, Արմեն Հովհաննիսյանն ասել է, որ այդ խնդրին կարելի է տարբեր ձևակերպումներ տալ. «Կարելի է ասել մարմնավաճառություն, կարելի է ասել նաև այլընտրանքային պահվածք»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում մեկնարկող քառօրյայի ընթացքում որոշում է ընդունվելու «Լեզվի և հանրակրթության մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որի համաձայն` Հայաստանում նախատեսվում  է բացել օտարալեզու դպրոցներ: