Home / Армения / Օբաման դուրս է մնացել ԱՄՆ ամենազդեցիկ տղամարդկանց լավագույն 20-յակից

Օբաման դուրս է մնացել ԱՄՆ ամենազդեցիկ տղամարդկանց լավագույն 20-յակից

AskMen ամսագիրը հրապարակել է Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ տղամարդկանց 2010 թվականի վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է ամերիկացի Comedy Central հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Ստյուարթը:

Միացյալ Նահանգների 49 ամենաազդեցիկ տղամարդկանց վարկանիշը կազմվել է 500 հազար ընթերցողների կարծիքների հիման վրա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով 2008 թվականին ամենաօրինակելի մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում էր, այս անգամ 21-րդ տեղն է զբաղեցրել:

Աղյուսակի երկրորդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, երրորդ հորիզանակում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, իսկ չորրորդ տեղը բաժին է ընկել Apple ընկերության նախագահ Սթիվ Ջոբսին:

Դերասան Ջոն Քլունին հայտնվել է 18-րդ հորիզոնականում, Բեն Աֆլեքը` 25-րդ, Հյու Ջեքմանը` 36-րդ, Լենոարդո Դի Կապրիոն` 43-րդ, իսկ Շոն Պենը` 47-րդ տեղում է:
Վարկանիշային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է հայտնվել իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ժոզե Մուրինյոն:

Հավանաբար, եվրոպական ֆուտբոլը Միացյալ Նահանգներում ավելի լայն տարածում է սկսել վայելել, քան ավանդական բասկետբոլն ու հոկեյը: Ըստ աղյուսակի` բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը 17-րդ տեղում է, Քոբի Բրայանթը` 45-րդ, Հոկեյիստ Սիդնի Քրոսբին զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը: