Home / Армения / Lukoil-ը 100 մլն դոլար է ներդնում Թուրքիայում

Lukoil-ը 100 մլն դոլար է ներդնում Թուրքիայում

Ռուսաստանյան Lukoil նավթային ընկերությունը որոշում է կայացրել 100 միլիոն դոլարի ներդրում կատարել Թուրքիայում: Այս մասին երեկ Ստամբուլում կայացած ընկերության տնօրենների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Նրա խոսքով` ընկերությունն այդ գումարը կծախսի նավթային տերմինալների մեծացման և նավթի բաշխման ցանցը լայնացնելու համար:

Նշենք, որ Lukoil ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: