Home / Армения / Դելֆինարիաումի կառուցումը չի խաթարի Կոմիտասի այգու նշանակությունը. Մշակույթի նախարարություն

Դելֆինարիաումի կառուցումը չի խաթարի Կոմիտասի այգու նշանակությունը. Մշակույթի նախարարություն

Կոմիտասի անվան զբոսայգում դելֆինարիաումի կառուցումը չի խաթարի զբոսայգու ոչ էկոլոգիական, ոչ բովանդակային նշանակությունը։ Այս մասին ասված է ՀՀ մշակույթի նախարարության հայտարարության մեջ:

«Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երևանի քաղաքապետարան` տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող դելֆինարիաումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ոչ էկոլոգիապես և ոչ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ և այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը, չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը», – նշված է հայտարարության մեջ: