Home / Հայաստան / Մեդվեդևը և Պուտինը հավասարվել են վարկանիշներով

Մեդվեդևը և Պուտինը հավասարվել են վարկանիշներով

Ռուսաստանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ վերջին ամսվա ընթացքում երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի վարկանիշները հավասարվել են: «Լեվադա» կենտրոնի հարցման համաձայն` Մեդվեդևի գործունեությունը հավանության են արժանացրել հարցման մասնակիցների 76 տոկոսը, իսկ Պուտինինը` 77 տոկոսը:

Ըստ նոր տվյալների` տարբերությունը կազմում է ընդամենը 1 տոկոս, մինչդեռ նախորդ ամիս այն 4 տոկոս էր, իսկ 2009 թվականի ընթացքում 5-6 տոկոս:

Այն հարցին, թե ում իրենք կընտրեին նախագահական ընտրությունների ժամանակ` Մեդվեդևի թեկնածությունը պաշտպանել են հարցման մասնակիցների 21 տոկոսը, իսկ Պուտինի օգտին` 24 տոկոսը:

Ինչպես նշում է Ведомости օրաթերթը, մինչ այդ ներկա և նախկին նախագահների միջև տարբերությունը 9-ից 11 տոկոս էր կազմում` օգուտ Պուտինի: