Home / Հայաստան / «Ժամանակ». Քոչարյանն ու Ծառուկյանը չկային Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքին

«Ժամանակ». Քոչարյանն ու Ծառուկյանը չկային Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքին

Երեկ «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկի հարսանիքը:

Ուշագրավն այն է, որ հարսանիքին ներկա չեն եղել ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Գագիկ Ծառուկյանը: Փոխարենը, այդ հարսանիքին մասնակցելու համար Ռուսաստանից հատուկ չվերթով Երևան է ժամանել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը` Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն:

Հարսանեկան խնջույքն իր ներկայությամբ պատվել է նաև Ռուսաստանում 11 տարվա ազատազրկման դատապարտված օրենքով գող Արմեն Կանևսկոյի եղբայրը` Արտյոմը: Մեր տեղեկություններով` հարսանիքին մասնակցած պաշտոնյաների և օլիգարխների բերած նվերների գները սկսել են առնվազն հինգ հազար դոլարից: