Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Սաշիկ+Պզո

«Հայկական ժամանակ». Սաշիկ+Պզո

Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, քաղաքական մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե չի եղել մի դեպք, որ Սաշիկ Սարգսյանը գնա ԱՄՆ և Պզոյի (Արմեն Ղազարյանը` հայ-ամերիկյան մաֆիոզ խմբավորման պարագլուխը) հետ չհանդիպի:

«Ամեն անգամ, երբ նա գալիս է ԱՄՆ, տեղեկությունն անմիջապես տարածվում է, որ այսինչ ռեստորանում Սաշիկը հանդիպել է այսինչ հանցգործ խմբի հետ: Այդ տեղեկությունն անմիջապես հասնում է նաև իրավապահներին, և նրանք անպայման ստուգում են ու գտնում են, որ սրանք իրար հետ գործ են անում, իրար հետ «մեդիքալ» են անում, իրար հետ տների առք ու վաճառք են անում, իրար հետ հարստությու են դիզում, հարստություն են տեղափոխում»,- ասաց Ռուդիկ Հովսեփյանը: Նա նշեց, որ հայկական հանցավոր այդ խմբավորումները Լոս Անջելեսում իրենց այնքան վատ էին պահում, որ հայ համայնքի ներկայացուցիչները վաղուց արդեն կանխատեսում էին, որ մի օր ԱՄՆ իրավապահները զբաղվելու են նրանցով: