Home / Армения / «Հրապարակ». Բոլորս ենք մեղավոր, որ հանդուրժում ենք Քոչարյանի խոսնակի նմաններին

«Հրապարակ». Բոլորս ենք մեղավոր, որ հանդուրժում ենք Քոչարյանի խոսնակի նմաններին

Օրաթերթի խմբագրականը վերնագրված է «Բթամիտը դու ես», այն պատմում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մասին, ով երեկ երկրորդ անգամ հերքել է Քոչարյանի կապը Պզո մականունով Արմեն Ղազարյանի հետ:

Երեկ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, ինչպես ասում են, «տվել-անցել է» իր շեֆին: Նա կրկին հերքել է Քոչարյանի կապը Պզոյի, ամերիկյան հանցախմբի և Լուժկովի հետ, բայց դա արել է «գեղարվեստորեն»: Մասնավորապես ասել է. «Թերթերից մեկը մի հիմարություն է հորինում, սկսում հետևողականորեն անդրադառնալ դրան համարից համար, հետո այդ հիմարությունը արտատպում են առանձին լրատվական գործակալություններ»: Ապա «հատուկ բթամիտների համար» ինչ-որ բաներ է ասել: Մեծ ինքնատիրապետում է պետք ունենալ այս պատանուն իրեն արժանի էպիտետներով չպատասխանելու համար: Բայց նա մեղավոր չէ. մեղավորը թերևս նրա ծնողներն են, նրա նախկին ու ներկա շեֆերը և ընդհանրապես մենք բոլորս, որ հանդուրժել ենք ու շարունակում ենք հանդուրժել սրա նմաններին: