Home / Հայաստան / Մասնագիտությունն ազդում է մահվան պատճառի վրա

Մասնագիտությունն ազդում է մահվան պատճառի վրա

Բրիտանացի գիտնականները վերլուծել են վերջին տասնամյակի ընթացքում 1,6 մլն մահացությունների պատճառները: Արդյունքում նրանք պարզել են, որ նկարիչները, քարագործները և մետաղագործները երկու անգամ ավելի մեծ հավանականություն ունեն մահանալու թմրադեղերի չարաշահումից:

Իսկ ահա ծովահենները, խոհարարները և բարմենները ավելի հաճախ են մահանում ալկոհոլի չարաշահումից, հաղորդում է Росбалт-ը:

«Հիվանդությունների և մահացության դեպքերի առումով զգալի տարբերություններ կան մասնագիտական տարբեր խմբերի միջև»,- հայտնել է Սաութհեմփթոնի Բժշկական հետազոտական խորհրդի անդամ, դոկտոր Դեյվիդ Կոգթոնը:

Հետազոտության արդյունքները մեծ նշանակություն ունեն, քանի որ կարող են օգնել հանձն առնել նպատակային միջոցներ` վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգը կանխելու և առողոջությունն ամրապնդելու համար: