Home / Հայաստան / Չմոռանաք սլաքները հետ տանել

Չմոռանաք սլաքները հետ տանել

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի` Հանրապետության տարածքում 2010 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ հետ:
Ամառային ժամանակացույցի քննադատները հաճախ են խոսում մարդու առողջության վրա ժամերի փոփոխման բացասական ազդեցության մասին: Նրանք պնդում են նաև, որ ամառային ժամանակի տնտեսական օգուտը դեռ ապացուցված չէ: Հասարակական հարցումների տվյալներով` մի շարք երկրների բնակչության մեծ մասը դեմ է ժամերի փոփոխությանը:

«Ամառային ժամանակացույցի» ժամանակակից համակարգը առաջին անգամ ներկայացրել է նորզելանդացի գիտնական Ջորջ Վերնեն Հադսոնը: Նա աշխատում էր հերթափոխով և հնարավորություն ուներ զբաղվել իր հոբիներով, որ արդյունքում գիտակցել է ավելորդ ցերեկային լույսի կարևորությունը: 1895 թվականին Հադսոնը Հելինգթոնյան փիլիսոփայական հանրությանը մի հոդված է ներկայացրել` առաջարկելով ժամի սլաքները 2 ժամով առաջ տալ` ցերեկային լույսը ավելի շատ պահպանելու համար: Հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել և 1898 թվականին տպագրվել է:

Շատ հրապարակումներ սխալմամբ ամառային ժամանակացույցի կիրառումը վերագրում են անգլիացի շինարար Ուիլյան Ուիլեթին: Ամառային ժամանակին անցնելու գաղափարը նրա մոտ ծագել է 1905 թվականին, երբ վաղ առավոտյան ճանապարհորդելով` նա տեսել է քնած Լոնդոնն արդեն իսկ արևի շողերի ներքո և նկատել է, թե որքան մարդու է արթնացնում ցերեկային լույսը: Լինելով նաև գոլֆի սիրահար` նա չէր սիրում մթնշաղին ավարտել խաղը:

1907 թվականին Մեծ Բրիտանիայի թերթերից մեկում տպագրվել է Ուիլյամ Ուիլեթի «Ցերակային լույսի երկարաձգման» մասին հոդվածը, որում նա առաջարկել էր ապրիլ ամսվա ամեն կիրակի ժամացույցի սլաքները 20 րոպեով առաջ տանել, իսկ սեպտեմբերին հակառակն անել` սլաքները 20 րոպեով հետ տանել: Ուիլեթը մինչ մահը պայքարում էր Մեծ Բրիտանիայում իր առաջարկի իրականացման համար, որն այդպես էլ տեղի չունեցավ:

Եվրոպայում առաջին պետությունը, որն օգտագործել է Ուիլեթի առաջարկը` պատերազմի ժամանակ ածուխը խնայելու նպատակով, Գերմանիան էր և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա դաշնակիցները, ինչը տեղի է ունեցել1916 թվականի ապրիլից: Այնուհետ Գերմանիայի օրինակին են հետևել Մեծ Բրիտանիան և մի շարք այլ եվրոպական պետություններ: Ռուսաստանը սկսել է կիրառել այս ժամանակացույցը 1917 թվականին, իսկ Միացյալ Նահանգները` 1918-ին: Շատ երկրներում նաև պաստառներ կային այս ժամանակացույցի վերաբերյալ, որոնք հայրենասիրական կոչեր էին պարունակում: