Home / Հայաստան / «Փյունիկը» հերթական անգամ մոտ է չեմպիոնի կոչմանը

«Փյունիկը» հերթական անգամ մոտ է չեմպիոնի կոչմանը

Հոկտեմբերի 31-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի հանդիպումները: Ուշադրության կենտրոնում էր  «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը, որում կարող էր որոշվել Հայաստանի 2010թ. չեմպիոնը: Դա գործնականում տեղի կունենար, եթե «Բանանցի» ֆուտբոլիստները կարողանային հաղթել վերջին տարիների անփոփոխ չեմպիոնին: Այդ ժամանակ «Փյունիկը» հետ էր մնում «Բանանցից» 5 միավորով և վերջին երկու տուրերում առաջատարին կմնար ընդամենը 1 հաղթանակ տանել: Այունամենայնիվ, «փյունիկցիները» թույլ չտվեցին, որպեսզի նման սցենարն իրականանա: Բավական լարված և ոչ այդքան հետաքրքիր խաղում նրանք իտալացի մրցավար Անդրեա Ռոմեոյի կողմից ավելացված 4 րոպեին կարողացան գոլի հեղինակ դառնալ: Միակ գնդակը խփեց Կառլեն Մկրտչյանը, ով, հավանաբար, չեմպիոնի կոչումը պարգևեց իր թիմին: «Փյունիկը» մրցակցից մեկ միավորով առաջ անցավ, իսկ վերջին երկու տուրում «փյունիկցիները» Երևանում կհանդիպեն «Գանձասարին» և «Կիլիկիային», որոնց ցանկության դեպքում անգամ լուրջ մրցակիցներ անվանել չի կարելի:

26-րդ տուրի հանդիպումներ.

«Փյունիկ»-«Բանանց» 1:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Անդրեա Ռոմեո
Գոլը` Կառլեն Մկրտչյան, 90+4

«Կիլիկիա»-«Ուլիս» 0:3
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Նելլի Ստեփանյան
Գոլերը` Վալերի Ալեքսանյան, 6, 68, 11մ, Արտակ Անդրիկյան, 90+3

«Գանձասար»-«Միկա» 0:1
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլը` Նարեկ Բեգլարյան, 23

«Շիրակ»-«Իմպուլս» 1:2
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Մկրտիչ Նալբանդյան, 49 («Շիրակ»), Արթուր Պետրոսյան, 65, Զավեն Բադոյան, 81 («Իմպուլս»)