Home / Армения / Թուրքիան ողջունել է հայ-ադրբեջանական հռչակագիրը

Թուրքիան ողջունել է հայ-ադրբեջանական հռչակագիրը

Թուրքիան ողջունել է Աստրախանի գագաթաժողովին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հռչակագիրը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մարդասիրական բնույթի հարցերին վերաբերող համաձայնագիրը»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարության մեջ:

«Թուրքիան հույս ունի, որ Աստրախանի գագաթաժողովը դրական ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում և նոր շունչ կհաղորդի հարցի կարգավորմանն ուղղված ջանքերին: Մենք ցանկանում ենք, որ մարդասիրական հարցերի լուծմանն ուղղված քայլերն իրականացվեն կոնկրետ նախաձեռնությունների միջոցով նաև այլ ոլորտներում: Թուրքիան շարունակելու է սատարել այն բոլոր նախաձեռնություններոը, որոնք կարող են նպաստել կողմերի միջև համաձայնության ձևավորմանը»,- նշված է հայտարարությունում: