Home / Հայաստան / Ադրբեջանցի քաղաքագետը համոզված է, որ ՆԱՏՕ-ն «իրենց» կազմակերպությունը չէ

Ադրբեջանցի քաղաքագետը համոզված է, որ ՆԱՏՕ-ն «իրենց» կազմակերպությունը չէ

ՆԱՏՕ-ն երբեք ադրբեջանամետ տրամադրություններով աչքի չի ընկել, Day.az-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն` մեկնաբանելով նոյեմբերի 12-16 Վարշավայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովին քննարկվելիք Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը:

«Մինչև վերջին ժամանակաշրջանը ՆԱՏՕ-ն որևէ կերպ չի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կամ երկակի ստանդարտներ է կիրառել: Կարծում եմ` ադրբեջանական կողմը պետք է դա հաշվի առնի: ՆԱՏՕ-ն «մեր» կազմակերպությունը չէ, և, կարծում եմ, այն, ինչ գրված է փաստաթղթում, որը կարող է ընդունվել ՆԱՏՕ-ի ԽՎ-ին, ձեռնտու չէ մեզ և չի համապատասխանում Ադրբեջանի դիրքորոշմանը», – ասել է Ահմեդօղլուն:

Ինչ վերաբերում է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին, ապա, նրա խոսքով, խաղաղ բանակցությունների համար այլևս պաշարներ չեն մնացել: