Home / Армения / Փաշինյանի վեճը խցակիցների հետ ծեծկռտուքի չի վերածվել. օմբուդսմենի գրասենյակ

Փաշինյանի վեճը խցակիցների հետ ծեծկռտուքի չի վերածվել. օմբուդսմենի գրասենյակ

Այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ երեկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակում են գործել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա, չի համապատասխանում իրականությանը, Epress.am-ին հայտնել են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից` հղում կատարելով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայության պատասխանին:

«Խցակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որը ծեծկռտուքի չի վերածվել», – մեզ հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Վեճի պատճառների կամ այլ մանրամասների մասին տեղեկություններ չկան: