Home / Армения / «Հայկական ժամանակ». Կարեն Ջանիբեկյանին ստիպեցին հրաժարվել «Ա1+»-ից

«Հայկական ժամանակ». Կարեն Ջանիբեկյանին ստիպեցին հրաժարվել «Ա1+»-ից

Դերասան Կարեն Ջանիբեկյանը դուրս է եկել «Ա1+»-ի օգտին դրամահավաք կազմակերպող «ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի կազմից` իր այդտեղ հայտնվելը որակելով թյուրիմացության արդյունք, գրում է օրաթերթը:

Ջանիբեկյանը «Հժ» թղթակցի հետ զրույցում ասել է, որ հիմնադրամով զբաղվելու ժամանակ չունի և իր աշխատանքն այժմ միայն բեմում է: Մեր տեղեկություններով, սակայն, իշխանական շրջանակներից են Ջանիբեկյանից պահանջել «Ա1+»-ի հիմնադրամի հետ կապերը խզել, ինչն էլ դերասանը շատ արագ կատարել է: