Home / Հայաստան / Արոնյանը շարունակում է փայլուն ելույթ ունենալ Մոսկվայում

Արոնյանը շարունակում է փայլուն ելույթ ունենալ Մոսկվայում

Լևոն Արոնյանը շարունակում է փայլուն արդյունքներ գրանցել Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի անվան 5-րդ հուշամրցաշարում: Չափազանց ուժեղ կազմ ունեցող մրցաշարում Արոնյանն արդեն 3 տուրերում 2 հաղթանակ է տարել: Այսօր նա սպիտակներով պարտության մատնեց Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդին: Արոնյանը մրցակցին ստիպել է հանձնվել պարտիայի 41-րդ քայլին:

Այժմ հայաստանցի գրոսմայստերը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկու միավոր են վաստակել ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, չինացի Վան Հաոն և ամերիկացի Հիկարու Նակամուրան: