Home / Армения / Ավտովթար Սևան-Երևան ճանապարհին

Ավտովթար Սևան-Երևան ճանապարհին

Նոյեմբերի 7-ին`ժամը 08.35-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 30 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեռևս չպարզված հանգամանքներում BMW-320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մեկ քաղաքացու և հանձնել շտապ օգնության  աշխատակիցներին, իսկ ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի մարմնական
 վնասվածքներով Չարենցավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 21-ամյա վարորդ Էդգար Առաքելյանը, 23-ամյա Արմեն Մելքոնյանը, 25-ամյա Ալվարդ Սեդրակյանը և 20-ամյա Ժորա Հովակյանը:

Վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ ուղևորներինը` միջին ծանրության: