Home / Армения / ՀՊՏՀ-ի ռեկտրոին կանչել են կրթության նախարարություն` ուսանողի ծեծի կապակցությամբ

ՀՊՏՀ-ի ռեկտրոին կանչել են կրթության նախարարություն` ուսանողի ծեծի կապակցությամբ

Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին հրավիրել են Կրթության և գիտության նախարարություն զրույցի: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են  ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սուվարյանը զրուցելու է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի հետ` կապված երեկվա աղմկահարույց միջադեպի հետ, որը տեղի է ունեցել Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ):

Հիշեցնենք, որ այսօր մի քանի հայաստանյան թերթեր տեղեկացրել էին, որ Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանում մաթեմատիկայի քննության ժամանակ մաթեմատիկայի դասախոս, Կարիերայի բաժնի վարիչ Սերգեյ Հովասափյանը երեկ ծեծել էր առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին: