Սարգսյանը որոշել է «Արմավիա» ընկերությանը տրված լիցենզիայի սպառումից հետո, այն գրանցել կամ իր աղջկա, կամ էլ` իր փեսա Միքայել Մինասյանի անունով, գրում է օրաթերթը:
Բանն այն է, որ 2003-ին «Արմավիա» ընկերության լիցենզիան տրվել է տասը տարով, այսինքն` երկու տարուց այդ լիցենզիան սպառվելու է, ինչից հետո, մեր տեղեկություններով, ընկերությունը եթե ոչ անունով, ապա դե ֆակտո պետք է անցնի Սերժ Սարգսյանի ընտանիքի անմիջական հովանու ներքո: