Home / Армения / Դավութօղլուն խոստանում է ուշադրության կենտրոնում պահել «սառեցված հակամարտությունները»

Դավութօղլուն խոստանում է ուշադրության կենտրոնում պահել «սառեցված հակամարտությունները»

Թուրքիան` որպես Եվրախորհրդի նախարարների կոմիտեի գլխավոր քարտուղար, ուշադրության կենտրոնում է պահելու «Սառեցված հակամարտությունները»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն  Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդ Թորբյորնի և Մակեդոնիայի  ԱԳ նախարար  Անտոնիո Միլոշոսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի  ժամանակ:
 
Լրագրողի այն հարցին, թե ինչ ներդրում կարող է ունենալ Թուրքիան «սառեցված հակամարտությունների» լուծման հարցում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Դավութօղլուն պատասխանել է. «Որպես Կոմիտեի գործող գլխավոր քարտուղար` մենք, իհարկե, փորձելու ենք ուշադրության կենտրոնում պահել, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունները» : Բնականաբար, Եվրախորհրդի քաղաքականությունն ու գործունեությունն ուղղված կլինեն այդ հակամարտությունների լուծմանը»:

Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 10-ին Եվրախորհրդի քարտուղարությունը Մակեդոնիայից անցել է Թուրքիային: Թուրքիան ղեկավարելու է կազմակերպությունը  6 ամիս` մինչև 2011թ. մայիսի 11-ը: