Home / Հայաստան / Մեքսիկայի դեսպանը դեմ է իր երկրում բռնությոնների լուսաբանմանը

Մեքսիկայի դեսպանը դեմ է իր երկրում բռնությոնների լուսաբանմանը

ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպան Արտուրո Սարուխանը քննադատել է միջազգաին լրատվամիջոցներին Մեքսիկայում տեղի ունեցող բռնության դեպքերի հանդեպ չափազանց մեծ ուշադրություն ցուցաբերելու համար:

Դիվանագետի խոսքով` ԶԼՄ-ների մոտեցման պատճառով միջազգային հանրության մոտ այնպիսի կարծիք է ձևավորվում, որ Մեքսիկան լի է բռնությամբ: Սարուխանը նշել է, որ այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Մեքսիկայում միջին խավի աճը և ԱՄՆ-ի տնտեսությանն ինտեգրման գործընթացը համապատասխան ուշադրության չեն արժանանում: