Home / Армения / 20-ամյա զինծառայողի դիակը հայտնաբերել են Մեղրիի ձորում

20-ամյա զինծառայողի դիակը հայտնաբերել են Մեղրիի ձորում

Նոյեմբերի 11-ին` ժամը 03.07-ին , ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Ծիրանաձոր» թաղամասի հարակից սարից ձորն է ընկել զինծառայող և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները հայտնաբերել են 20-ամյա զինծառայող, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ Իշխան Մովսիսյանի դին և դուրս բերել ձորից, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: