Գլխավոր / Армения / Բերլուսկոնին սպառնացել է քաղաքացիական պատերազմով

Բերլուսկոնին սպառնացել է քաղաքացիական պատերազմով

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ, չնայած կառավարության առջև ծագած բազմաթիվ խնդիրներին:

«Ես երբեք հրաժարական չեմ տա», — «Ազատության ժողովուրդ» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հեռախոսազրույցում Սեուլից ասել է Բերլուսկոնին: 

Ավելին` վարչապետը զգուշացրել է, որ իր քաղաքական հակառակորդներն անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչ բուռն արձագանք է իրենց սպասում: Բերլուսկոնիի խոսքով` ինքը պատրաստ է «իսկական քաղաքացիական պատերազմ» սկսել:

Նշենք, որ Սեուլում անցկացվող G20 գագաթաժողովին Բերլուսկոնին չի պատասխանել Իտալիայի ներքաղաքական իրավիճակին վերաբերող և ոչ մի հարցի: Նրա ամփոփիչ մամուլի ասուլիսը չեղյալ է հայտարարվել, իսկ ինքը նախատեսված ժամանակից շուտ վերադարձել է Իտալիա: