Գլխավոր / Армения / Սոմալիի ծովահենները հերթական նավն են առևանգել

Սոմալիի ծովահենները հերթական նավն են առևանգել

Սոմալիի ծովահենները Պանամայում գրանցված չինական անձնակազմով «Յուան Սյան» անունը կրող նավ են առևանգել Արաբական ծովում: Դա տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ինչպես հայտնում է CNN-ը, նավի վրա գտնվող Չինաստանի քաղաքացիների թիվը 29-ն է:

Ծովահեններն արդեն կապվել են Ningbo Hongyuan Ship Management ընկերության հետ, ում պատկանում է նավը, և հայտնել են, որ իրենք ուղևորվում են Սոմալի:

AFP գործակալությունը հայտնում է, որ Չինաստանի իշխանություններին առայժմ չի հաջողվել կապ հաստատել նավի վրա գտնվող անձնակազմի անդամների հետ:

Նշենք, որ այս պահի դրությամբ Սոմալիի ծովահեններն իրենց մոտ են պահում գերևարված 20 նավեր և 438 պատանդներ: