Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Նախագահականում ընդունված դիմելաձևերն են «համբալ» և «ազիզ»

«Հայկական ժամանակ». Նախագահականում ընդունված դիմելաձևերն են «համբալ» և «ազիզ»

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ բացահայտել է, թե իր աշխատավայրում ինչ բառապաշար է ընդունված օգտագործել, գրում է օրաթերթը։

Դա տեղի է ունեցել նրա և «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հանդիպման ժամանակ։ Կարապետյանի խոսքերից պարզ է դարձել, որ նախագահական նստավայրում ընդունված դիմելաձևերն են «համբալը» և «ազիզը»։ Ասենք, երբ նաիրիտցիներից մեկը նրան մեղադրել է իրենց փողերը ուտելու մեջ, Կարապետյանը պատասխանել է. «Ես փող չեմ ուտում, բերում եմ քու նման համբալներին եմ կերակրում»։ Իսկ մեկ այլ քաղաքացու հետ զրույցը նա սկսել է այսպես. «Ուրեմն, լսի, ազիզ…»։Նախագահականում ընդունված բառապաշարը ներկայացնելուց բացի, Կարապետյանը նաիրիտցիների աոջև բացահայտել է իր քաջության աստիճանը։ Չվճարված աշխատավարձերը չստանալու դեպքում իրենց հետագա քայլերի համար պատասխանատու չլինելու մասին ազդարարող նաիրիտցիներին` նա պատասխանել է. «Ես ձեզ ասեմ, էդպիսի նոտայով պետք չի խոսել, ես էդքան վախկոտ տղա չեմ, ազիզ։ Էդ նոտայով իմ հետ չխոսես»։ Տարօրինակ է, բայց փաստ, որ այդ խոսքերից հետո Կարապետյանը չի պպզել: