Home / Армения / «Հրապարակ». Պաշտպանության նախկին նախարարին Գենշտաբի պետ կնշանակե՞ն

«Հրապարակ». Պաշտպանության նախկին նախարարին Գենշտաբի պետ կնշանակե՞ն

Սերժ Սարգսյանն առաջիկայում կադրային փոփոխություններ է սկսելու պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում է օրաթերթը։

Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարգսյանը մտադրվել է նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին նշանակել ԶՈՒ գենշտաբի պետի պաշտոնում։ Իսկ այս պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին՝ ռազմական տեսուչի պաշտոնում։ Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Սարգսյանն այս փոխատեղումով փորձում է մեղմել Խաչատուրովին պաշտոնանկ անելու հակառակորդների ճնշումները, որի արդյունքում կնվազեն միայն Խաչատուրովի եկամուտները, թեև ռազմական տեսուչի պաշտոնն ավելի բարձր է, քան գենշտաբինը։ Հիշեցնենք, որ Խաչատուրովը մի առիթով դժգոհել էր նեղ շրջապատում, թե բանակում տիրող իրավիճակի համար իրեն են  մեղադրում, մինչդեռ այդ ամենը ինքը ժառանգել է Միքայել Հարությունյանից։