Home / Армения / Հայաստանի և Լեհաստանի ոստիկանապետերը Համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն

Հայաստանի և Լեհաստանի ոստիկանապետերը Համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն

Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և վարչակազմի նախարար Եժի Միլլերի հրավերով:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, այցի ընթացքում ՀՀ ոստիկանապետը հանդիպումներ կունենա Եժի Միլլերի և Լեհաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անդժեյ Մատեյուկի հետ:

Վարշավայում նախատեսվում է հայկական և լեհական կողմերի միջև Համագործակցության մասին հռչակագիրի ստորագրումը: