Home / Հայաստան / ՄՏՍ-ն այլևս չի վարձակալի իր տարբերանշանը

ՄՏՍ-ն այլևս չի վարձակալի իր տարբերանշանը

ՄՏՍ բջջային օպերատորը մտադիր է իր վերահսկիչ բաժնետիրոջից` АФК «Система»-ից «Система Телеком» ԲԲԸ-ն:
                           
Մինչ 2007 թվականի կեսը «Система Телеком» ընկերությունը ղեկավարում էր АФК «Система»-ի բոլոր հեռահաղորդակցական ակտիվներըը, այդ թվում և ՄՏՍ-ը: Այժմ АФК «Система»-ին է պատկանում «Система Телеком» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 52,8%-ը, բայց գրեթե բոլոր կառույցները, որոնք նախկինում ղեկավարում էր ընկերությունը, այլ իրավաբանական անձանց անունով են գրանցված:

Այսօր «Система» ֆինանսական բաժնետոմսերի կազմակերպության տնօրենների խորհորդը քննարկելու է «Система Телеком» ԲԲԸ-ն` ՄՏՍ բջջային օպերատորին վաճառելու հարցը:

Նշենք, որ «Система Телеком» ԲԲԸ-ին են պատկանում մի քանի ապրանքանիշեր ձվի պատկերով: Այս ապրանքանիշերի համար ՄՏՍ ընկերությունը մտադիր է մոտ 380 միլիոն դոլար վճարել, գրում է «Կոմերսանտ»-ը:

2006 թվականին «Система Телеком» ԲԲԸ-ն իր կառույցների համար հատուկ ապրանքանիշ էր թողարկել: Որպես տարբերանշան ընտրել էին տարբեր գույների քառակուսու մեջ տեղադրված ձու: ՄՏՍ ընկերությանը բաժին էր ընկել կարմիր քառակուսին: Այժմ ՄՏՍ ընկերությունը «Система Телеком»-ին գումար է վճարում բրենդն օգտագործելու համար: Ընկերությունը գնելուց հետո ՄՏՍ-ն այլրս բրենդի օգտագործման համար հավելյալ գումարներ չեն ծախսի:

2010 թվականին Millward Brown Optimor բրիտանական ընկերության ներկայացրած Brandz համաշխարհային ցուցիչի համաձայն` ՄՏՍ բրենդի արժեքը 9,7 միլիարդ դոլար է գնահատվել: