Home / Армения / 20 հայ և թուրքմեն. Ռուսաստանի հարավում կանխել են զանգվածային ծեծկռտուք

20 հայ և թուրքմեն. Ռուսաստանի հարավում կանխել են զանգվածային ծեծկռտուք

Ռուսաստանում ոստիկանության աշխատակցիները Հայաստանի և Թուրքմենստանի 26 քաղաքացու են ձերբակալել, ովքեր մտադիր էին հարաբերություններ պարզել Ստավրոպոլի ծայրամասում: Ավելի վաղ Թուրքմենիայի և Հայաստանի քաղաքացիներից մի քանիսի միջև վեճ էր ծագել, ինչի շարունակությունն էլ այդ հանդիպումը պիտի լիներ, որը կանխվել է ոստիկանության կողմից: Այս մասին գրում  է РИА Новости-ն` վկայակոչելով իրավապահ մարմինների տվյալները:

«Երեկ Ստավրոպոլում` մի կառուցվող խանութի տարածքում, վեճ է ծագել Թուրքմենստանի 3 և Հայաստանի 8 քաղաքացիների միջև»,- փոխանցել է իրավապահ մարմինների աշխատակիցը:

Նրա խոսքով` ավելի ուշ նույն օրը Ստավրոպոլի ծայրամասում 20-25 տարեկան մոտ 70 մարդ էր հավաքվել, այդ թվում` 25 հայ և 50 թուրքմեն, որոնք ագրեսիվ վարք են ցուցաբերել: Վրա հասած ոստիկանությունը 26 մարդու է ձերբակալել: Այժմ որոշվում է նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: