Home / Армения / Ազդեցության լծակներն ԱՄՆ-ից անցնում են Չինաստանին. Սորոս

Ազդեցության լծակներն ԱՄՆ-ից անցնում են Չինաստանին. Սորոս

Տնտեսագետ Ջորջ Սորոսը պնդում է, որ համաշխարհային կառավարումը թուլանում է, այնինչ համաշխարհային տնտեսության վրա Չինաստանի հսկողությունը մեծանում է, գրում է The Globe and Mail-ը:

Սորոսի խոսքով` Չինաստանի արժեզրկված արժեթղթերը կառավարում են միջազգային առևտուրն ու խոչընդոտում են համաշխարհային տնտեսության վերականգնմանը:

Ըստ տնտեսագետի`ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դժվար կացության մեջ է հայտնվել: «Նախագահը քննադատության է արժանանում ոչ միայն սեփական երկրում, այլև արտերկրյա կառավարությունների կողմից, թեև չինական քաղաքականությունը պակաս կարևոր չէ»,- ասել է Սորոսը:

«Միացյալ Նահանգներից ուժի և ազդեցության լծակները անցնում են Չինաստանին»,-ամփոփել է տնտեսագետը: