Home / Армения / Բուշ ավագը մեդալ կստանա Օբամայից

Բուշ ավագը մեդալ կստանա Օբամայից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «Ազատության» մեդալ է հանձնելու: Սա ԱՄՆ նախագահի կողմից շնորհվող ամենանաբարձր պարգևն է քաղաքացիական անձանց համար, որը հանձնվում է 1963 թվականից:

«Ազատության» մեդալը շնորհվում է Ամերիկայի ազգային շահերի պաշտպանության և խաղաղության պահպանման հարցում ավանդի համար, ինչպես նաև մշակույթի և այլ ոլորտներում ավանդ ունենալու համար:

Ազատության մեդալով են պարգևատրվելու նաև ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, թավջութակահար Յո-Յո Ման և ներդրող Ուորեն Բաֆեթը, գրում է BBC-ն:

Մեդալի հանձնման արարողությունը տեղի կունենա 2011 թվականի սկսզբին: