Home / Армения / Լոս Անջելեսում ձերբակալել են հայկական մաֆիայի անդամներին

Լոս Անջելեսում ձերբակալել են հայկական մաֆիայի անդամներին

Լոս Անջելեսի իշխանությունները հայկական հանցավոր խմբի մի քանի անդամ են ձերբակալել, որոնք մեղադրվում են Լոս Անջելեսի շրջանային բանտում իրենց ընկերների միջոցով ապստամբություն կազմակերպելու մեջ, հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Ոստիկանության ներկայացուցիչ Սթիվ Ուայթմորը հայտարարել է, որ հայկական հանցավոր խմբավորման 6 անդամ է ձերբակալվել: Նրա խոսքով` այս խմբավորումը գործում է մեքսիկական մաֆիայի հետ համատեղ, իսկ մեքսիկական խմբավորումը,  իր հերթին, զբաղվում է փողոցներում հանցավոր գործողություններ իրականացվող խմբերի վերահսկմամբ: