Home / Հայաստան / ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հարցում դեր չի խաղա. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հարցում դեր չի խաղա. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Լիսաբոնում անցկացվող գագաթաժողովի առաջին օրվա արդյունքում տված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ANS TV-ի Լեռնային Ղարաբաղին հակամարտությանը վերաբերող հարցին:

«Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն որոշակի դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի պետությունների հետ մեր հարաբերություններին, մեր ռազմավարությունը նպատակադրվել է կատարելագործել գոյություն ունեցող համագործակցությունը և դրանք նոր ուղղություններով զարգացնել: Մեր համագործկցությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ չի սահմանափակվում Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարի քաղաքականությամբ: Ես ցանկանում եմ, որ այս համագործակցությունը զարգանա», – նշել է Ռասմուսենը: