Home / Հայաստան / «Առավոտ». Երկրապահները լրագրողներից վախկո՞տ են

«Առավոտ». Երկրապահները լրագրողներից վախկո՞տ են

Օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում զարմանում է, թե ինչու երկրպահները չեն հետևում լրագրողների օրինակին:

Եթե ազատազրկված լրագրողին, որը բողոքում է իր դեմ կատարած բռնություններից, տանում են պատժախուց և արգելում են թուղթ ու գրիչ ունենալ, ապա միանշանակ է , որ նրան ազատազրկելու և, առավել ևս, պատժախուց տանելու գլխավոր նպատակներից մեկը նրան թուղթ ու գրչից զրկելն է: Դա հասկանալու համար խորը վերլուծաբան պետք չէ լինել` պարզ, մի քայլանոց տրամաբանական եզրակացություն… Բայց այսօր ուզում եմ հիշեցնել մեկ այլ քաղբանտարկյալի մասին, որի վիճակը նույնպես ծանր է: Սասուն Միքայելյանի, ինչպես նաև բոլոր մնացած քաղբանտարկյալների ճակատագիրը պետք է հուզի Հայաստանի բոլոր քաղքացիներին: Միանգամայն սպասելի կլիներ, որ ինչպես տարբեր քաղաքական հայացքներ ունեցող լրագրողներն իրենց համերաշխությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ազատամարտիկները, անկախ իրենց բոլոր տարաձայնություններից, հայտարարություն անեին ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի: Բայց արցախյան պատերազմի վետերանների բազմաթիվ կազմակերպություններ այս հարցում չափազանց պասիվ են: Խոսքը, մասնավորապես, ԵԿՄ-ի մասին է: Կամ երկրապահների վերնախավը լուրջ բիզնեսներ ունի և վախենում է ձայն հանել, կամ խաղաղ ժամանակ, պատերազմից հետո, այնպիսի «ղալաթներ» է արել, որ «ավել-պակաս խոսելուց» ջրի երես դուրս կգան: Հետո էլ կուրծք են ծեծում, թե` մենք դուխով տղերք ենք: