Home / Армения / Հայը, տաջիկն ու չինացին ամենացածր աշխատավարձն են ստանում Մոսկվայում

Հայը, տաջիկն ու չինացին ամենացածր աշխատավարձն են ստանում Մոսկվայում

Մոսկվայի աշխատանքի և զբաղվածության դեպարտամենտը հրապարակել է 2010-2011 թթ.-ին ՌԴ մայրաքաղաքում աշխատող ավելի քան 47000 օրինական ներգաղթյալների աշխատավարձերի մասին տվյալները: Այս ամսին տեղեկացնում է Ведомости-ն:

Համաձայն պաշտոնական փաստաթղթի` ամենաբարձր աշխատավարձեր` 165,000 ռուբլի ($5300), ստանում են «Пионер рус»-ի գլխավոր տնօրենը Ճապոնիայից, «Итал фуд»-ի գլխավոր խոհարարը` ազգությամբ իտալացի, և «Норс стар корпорейт файненс»-ի բրիտանացի գյխավոր տնօրենը:

Ամենացածր աշխատավարձն է 10,100 ռուբլի ($325). այսքան են վարձատրվում «Фостер строй»-ի խոհանոցային աշխատողը Չինաստանից, մեկ տրակտորիստ Տաջիկստանից և «Центральная транспортная компания» -ի ազգությամբ հայ վարորդը:

Մեկ այլ` ճշտված տվյալներով փաստաթղթում նշված տեղեկությունները շատ ավելի հետաքրքիր են: Համաձայն փաստաթղթի`Մոսկվայում ամենաբարձր վարձատրվող օտարերկրացին կենդանական կերի արտադրությամբ զբաղվող «Провими»-ի դեպարտամենտի գլխավոր տնօրենն է, ով ստանում է ամսեկան $730,000, սակայն ընկերության ներկայացուցիչը ասում է, որ այդ տեղեկատավությունը ճիշտ չէ: Այս ցուցակում երկրորդը «Приятные сообщения» հաղորդագրական ծառայության ադմինիստրատորն է, ով ստանում է 200,000 դոլար:

Միաժամանակ Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից վարձատրվող հավաքականի գլխավոր մարզիչ հոլանդացի Դիկ Ադվոկաատի պաշտոնական աշխատավարձն է ընդամենը 50,000 ռուբլի, այն դեպքում, երբ, համաձայն ԶԼՄ-ների տեղեկատվության, նրա տարեկան աշխատավարձը կազմում է 5-7 միլիոն եվրո: Իսկ մի քանի ընկերություններ`«Уайт энд кейс ЛЛК», «Интрастбанк», «Компания «КонтМТ», «ПСП-ТМГ группа», «Солярис», 2011թ. պատրաստվում էին իրենց աշխատողներին վճարել ամսեկան ընդամենը 1 ռուբլի: