Home / Армения / «Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանը «կարմիր քարտ» է ցույց տալիս ԲՀԿ-ականներին

«Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանը «կարմիր քարտ» է ցույց տալիս ԲՀԿ-ականներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մտադիր է իր ղեկավարծ սույն կառույցի ղեկավար կազմը «մաքրել» ԲՀԿ-ականներից, գրում է օրաթերթը:

Եվ դա, ըստ մեր տեղեկությունների, արվելու է այս շավաթ օրը` նոյեմբերի 27-ին: Շաբաթ տեղի է ունենալու ՀՖՖ համաժողովը, որտեղ ընտրվելու է կառույցի ղեկավարը և գործադիր կոմիտեն: Ըստ մեր աղբյուրների, Հայրապետյանի հրահանգով գործկոմի նոր կազմում չպետք է լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրված ոչ մի անձ: Ներկայումս ՀՖՖ գործկոմի կազմում են ԲՀԿ անդամներ Ռուբեն Սինոյանն ու ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարանի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Կկարողանա՞ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կանխել Ռուբեն Հայրապետյանի ծրագիրը` հայտնի չէ, թեև արդեն տեղեկություններ կան, որ այդ ուղղությամբ Ծառուկյանի ձեռնարկած քայլերը որևէ արդյունք առայժմ չեն տվել: