Home / Армения / Աստանա գնալ-չգնալու մասին խոսք չկա. նախագահի խոսնակ

Աստանա գնալ-չգնալու մասին խոսք չկա. նախագահի խոսնակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն իր զարմանքը հայտնեց Սերժ Սարգսյանի` Աստանա մեկնելու շուրջ մամուլում հայտնված հրապարակումների վերաբերյալ:

«Ինչո՞ւ է համեմատում Լիսաբոնը Աստանայի հետ: Հայաստանը Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ չէ, հազվադեպ է նախագահի մակարդակով մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին: Լիսաբոնում էլ Հայաստանը ներկայացնում էին արտգործնախարարը և պաշտպանության նախարարը: Այո, մենք դժգոհ էինք լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձևակերպումից: Իսկ Աստանա` Հայաստանի նախագահի գնալ-չգնալու մասին ընդհանրապես խոսք չկա», – ասել է Արմեն Արզումանյանը: