Home / Հայաստան / Իսպանուհին սեփականաշնորհել է արևը

Իսպանուհին սեփականաշնորհել է արևը

Իսպանական Սալվատերա-դո-Մինո քաղաքի 49-ամյա բնակչուհի Անխելես Դյուրանը տեղի նոտարական գրասենյակում իր նոր սեփականությունն է ամրագրել: Այսուհետ Անխելա Դյուրանը արևի սեփականատերն է, գրում է իսպանական El Mundo-ն:

Կնոջ խոսքով` նրա մոտ այսպիսի միտք է ծագել նրանից հետո, երբ կարդացել է մի ամերիկացու մասին, ով գնել էր Լուսնի սեփականության իրավունքը:

Դյուրանը տեղյակ էր այն օրենքի մասին, որ պետությունները չեն կարող  մոլորակների կան աստղերի սեփականատեր լինել, այնինչ ֆիզիկանան անձանց համար այս հարցում սահմանափակում չկա: «Ես հիմար չեմ և լավ գիտեմ օրենքը: Ցանկացած մեկը կարող էր նման բան անել, բայց այս միտքն առաջինը իմ գլխում է ծագել»,- ասել է կինը:

Այժմ Դյուրանը մտադիր է գումար գանձել նրանցից, ովքեր «օգտվում են արևից»: