Home / Армения / Երկրաշարժեր Ջերմուկում

Երկրաշարժեր Ջերմուկում

Նոյեմբերի 29-ին տեղական ժամանակով 19.51-ին ՀՀ տարածքում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 1,8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Արտակարգ ալիքը:

Տեղական ժամանակով 19.52-ին, 19.58-ին, 20.12-ին, 20.22-ին, 20.45-ին նույն տարածքում գրանցվել են նաև համապատասխանաբար 2. 3, 1.4,  2.0,  2.4, և 1.4 մագնիտուդով երկրաշարժեր:

Ժամը 20.22-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Կեչուտ գյուղերում: Ավերածություններ չկան: