Home / Армения / Սերժ Սարգսյանին առայժմ չի հաջողվում փոխել «Արմավիայի» սեփականատիրոջը

Սերժ Սարգսյանին առայժմ չի հաջողվում փոխել «Արմավիայի» սեփականատիրոջը

Սերժ Սարգսյանին առայժմ չի հաջողվում փոխել «Արմավիա» ընկերության սեփականատիրոջը և այն հանձնել իր փեսա Միքայել Մինասյանին: Այս մասին տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը: Չնայած «Արմավիայի» սեփականատիրոջը փոխելու մտադրությանը, ստեղծված ներքաղաքական իրավիճակում, ինչպես նաև առկա և սպասվող արտաքին քաղաքական ճնշումների պատճառով, Սերժ Սարգսյանը առաջիկայում չի կարողանա իրագործել իր մտադրությունը: Օրաթերթի նշում է, որ «դրսից նրան նման լուրջ գործարքներ իրականացնելու հնարավորություն չեն տալիս` ԼՂ հարցում և ներքաղաքական կյանքում առկա անորոշության պատճառով»: