Home / Հայաստան / Թյուրքական աշխարհին կոչ են անում միավորվել «հայերի դեմ պայքարում»

Թյուրքական աշխարհին կոչ են անում միավորվել «հայերի դեմ պայքարում»

Ղարաբաղյան հակամարտությունը «պետք է ոչ միայն ադրբեջանցիների խնդիրը լինի, այլ ամբողջ թյուրքական աշխարհի»: Trend գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան Կիպրոսի թուրքական հատվածում կայացած «Թուրքական աշխարհը 21-րդ դարում» միջազգային սիմպոզիումի ժամանակ հնչեցրած իր ելույթում:

«Ամբողջ աշխարհի թյուրքական կազմակերպությունները պետք է անմիջական մասնակցություն ունենան Ղարաբաղյան հարցի լուծման մեջ, պետք է մեծացնեն ջանքերը այս ուղղությամբ: Միաժամանակ պետք է միասնական պայքար տանել հայերի կեղծ ու մտացածին ցեղասպանության մասին հայտարարությունների դեմ»,- ասել է Փաշաևան:

Սիմպոզիումը կազմակերպվել էր Թուրքիայի տնտեսական հարաբերությունների գծով Եվրասիական խմբակի, Լեֆկե Եվրոպական համալսարանի (Թուրքական Կիպրոս),երիտասարդ թուրք գրողների Համաշխարհային միության (TÜRKSAM) ջանքերով: